Բալթիկ ծովում Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական բախման պարագայում ՆԱՏՕ-ի ուժերի Baltops 2025 ռազմածովային զորավարժությունները դաշինքի պատրաստության մի մասն են, ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Գնահատում ենք ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը՝ որպես Ռուսաստանի հետ ռազմական բախումներին նախապատրաստվելու մի մաս։ Եթե նայենք այս զորավարժությունների ուղղվածությանը, գաղափարին, ուժերի տեղակայման կառուցվածքին, ուժերին և դրանց որակին, ինչպես նաև այն խնդիրներին, որոնք սահմանվում են, ապա պարզ է՝ խոսքը համարժեք հակառակորդի դեմ պայքարի մասին է։ Իսկ դա նշանակում է՝ Ռուսաստանի դեմ։ Խոսքը գերակշռություն ապահովելու մասին է բոլոր օպերացիոն միջավայրերում՝ ցամաքում, ջրում, օդում։ Իհարկե, նման զորավարժությունները ծայրահեղ սադրիչ բնույթ ունեն»,- նշել է փոխնախարարը։
ՆԱՏՕ-ի ուժերի Baltops 2025 ծովային զորավարժությունները մեկնարկել են հունիսի 3-ին։ Դրանք անցկացվում են Բալթիկ ծովում ամեն տարի՝ 1972 թվականից ի վեր։
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի մամուլի ծառայությունը մայիսի 27-ին հայտնել էր, որ Բալթիական նավատորմն սկսել է բազավորման կետերի պաշտպանության ուսումնավարժություններ։
Իրանն ու Օմանը վերահսկում են Հորմուզի նեղուցը և վճար են գանձում նավերի անցման համար։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում...
Իսրայելն ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում գաղտնի կերպով էլիտար ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել Ադրբեջանի հարավում։...
Նախորդ գիշեր Ազովի ծովի Տագանրոգի ծոցում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման է ենթարկվել օտարերկրյա 2 բեռնատար նավ, որոնց անձնակազմերում, ընդհանուր...
Եվրոպական որոշ ընկերություններ սկսել են դադարեցնել իրենց գործունեությունը Կուբայում, երբ ուժի մեջ են մտել կուբայական պետական կառույցների հետ համագործակցող օտարերկրյա...
Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը կազմել է 3526, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։ «Մարտի 2-ին ռազմական...
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա տենդի ախտանիշներով 11 մարդ է փախել կարանտինային մեկուսարաններից, որտեղ նրանց տեղավորել էին առողջապահական մարմինները, հայտնել է ...
«Հանրապետություն» կուսակցության անդամները դիմում են հանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին դադարեցնելու գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով։Նման...
Read moreDetailsԻրանն ու Օմանը վերահսկում են Հորմուզի նեղուցը և վճար են գանձում նավերի անցման համար։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում...
Read moreDetails«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news