Greenpeace կազմակերպության ակտիվիստները Փարիզի Գրեվեն թանգարանից գողացել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մոմե արձանը, որն ավելի ուշ՝ ակցիայի ժամանակ, տեղադրել են Ռուսաստանի դեսպանատան առջև, հայտնել է BBC-ն։
Ակտիվիստները թանգարան են մտել որպես զբոսաշրջիկներ, այնուհետև փոխել են հագուստը, ներկայացել թանգարանի աշխատակիցներ։ Դրանից հետո նրանք վերմակով ծածկել են շուրջ 40 000 եվրո արժողությամբ արձանը և պահեստային ելքով դուրս բերել շենքից։
Փարիզում Ռուսաստանի դեսպանատան առջև անցկացվող ակցիայի ժամանակ ակտիվիստները Մակրոնին մեղադրել են այն հարցում, որ նա աչք է փակում ֆրանսիական ընկերությունների վրա, որոնք ռուս-ուկրաինական հակարամտության ֆոնին շարունակում են աշխատել Ռուսաստանի հետ։