ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրոք Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները ռազմական հանցագործություն է անվանել, հաղորդում Է Sky News-ը:
Հարցին, թե ինչո՞ւ կառավարությունում աշխատելու ընթացքում նման կարծիք չի հայտնել, Միլլերը պատասխանել է. «Երբ դուք ամբիոնում եք, ձեր անձնական կարծիքը չեք հայտնում։ Դուք արտահայտում եք Միացյալ Նահանգների կառավարության եզրակացությունները: Միացյալ Նահանգների կառավարությունը չի եկել այն եզրակացության, որ նրանք [Իսրայելը] ռազմական հանցագործություններ են կատարել, և մինչ այժմ չի եկել [այդ] եզրակացության»:
Նա նաև խոստովանել է, որ ցանկանում էր «ավելի լավ թեկնածու», քան Բայդենը, որն ի սկզբանե մասնակցում էր 2024 թվականի ընտրություններին, բայց հետո ստիպված էր հրաժարվել մրցավազքից քվեարկությունից մի քանի ամիս առաջ:
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայում։ Գազայում էսկալացիայի սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 54 000-ի։