Մայիսի 17-24-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
- Այս շաբաթ Հայաստանում էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նա Երևանում հայտարարել է՝ Մոսկվան պատրաստ է օգնել ՀՀ-ին լուծել այն բոլոր հարցերը, որոնք կարգավորում են պահանջում Բաքվի հետ համաձայնագրի ստորագրման համար:
- Զուգահեռ ընթանում էր նաև Իրանի պաշտպանության նախարարի այցը: Ազիզ Նասիրզադեն շեշտել է՝ Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն հայ-իրանական սահմանին:
- Բաքուն, իր հերթին, ևս մեկ նախապայման է առաջ քաշել. Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան պարտադիր քայլ է:
- ՀՀ արտգործնախարարությունից հիշեցրել են՝ Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա:
- Խորհրդարանում ձախողվել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը:
- Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լայնածավալ հարցազրույցում անդրադարձել է նաև այս հարցին:
- Մայիսի 21-ին Հայաստանից կոնյակ արտահանողները երկրորդ բողոքի ակցիան են իրականացրել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան շենքի առջև:
- Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հարցին անդրադառնալով, ասել է, որ ամենօրյա ռեժիմով ակտիվ քննարումների մեջ է վրացական կողմի հետ, և որ գործադիրը նրանց «միայնակ չի թողնի»:
- Կառավարությունը սահմանել է 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորությունը։
- Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանի նախագահ է ընտրվել «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը:
- Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներն Ուկրաինայի հարցի շուրջ հեռախոսազրույց են ունեցել:
- Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունում:
- Հայաստանը ներկայացնող 19-ամյա Ադրինե Աճեմյանը «Միսս աշխարհ-2025» գեղեցկության մրցույթի տաղանդների փուլի քառորդ եզրափակիչ է դուրս եկել։