Մայիսի 14-ին Հունաստանի Կրետե կղզու ափերի մոտ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS)։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 1:51-ին:
Հունաստանի Կլիմայական ճգնաժամերի և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը սոցիալական ցանցերում նախազգուշացրել է երկրի որոշ հատվածներում ցունամիի վտանգի մասին։