«2020-2023 թվականներին Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, գրավեց Լեռնային Ղարաբաղը՝ ստիպելով ամբողջ հայ բնակչությանը լքել տարածաշրջանը։ Սա ոչ մի կերպ չի համապատասխանում հակամարտության կարգավորման երկարատև բանակցությունների ոգուն և չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։ Բնակչության վտարումը և հազարամյա պատմություն ունեցող հայկական վանքերի յուրացումն անընդունելի են»,- ընդգծել է Զատուլինը։Հայոց ցեղասպանության 110-ամյակին նվիրված իր ելույթում Զատուլինը կապել էր այդ իրադարձությունները ժամանակակից իրականության հետ։ Քաղաքական գործիչն անցյալի իրադարձությունները կապել էր Լեռնային Ղարաբաղից հայերի ներկայիս արտագաղթի հետ՝ այն անվանելով պատմական ողբերգության շարունակություն։
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում սահմանադրական բարեփոխումների շրջանակում քննարկում են կառավարման կիսանախագահական համակարգի անցնելու հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում...






































