Եմենի հուսիթները հարվածել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին, հայտնել է իսրայելական JNS կայքը։
Իսրայելի բանակը հաստատել է այդ շրջանում հրթիռի անկումը, հավելել է կայքը։
Times of Israel-ը հայտնել է, որ օդանավակայանի կայանատեղիում մեկ մարդ վիրավորվել է: Հարձակման պատճառով օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներն ու վայրէջքները։
Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրադրությունն ավելի է սրվել 2024-ի հուլիսի 30-ից` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Հանիայի մահից հետո Գազայի հատվածում, ուր դեռևս շարունակվում են ռազմական հարվածները, պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։
Մարտի 18-ին հուսիթները հրթիռային հարված էին հասցրել իսրայելական Նևատիմ ավիաբազային։