Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Բելգրադի ռազմաբժշկական ակադեմիային։
Նշվում է, որ նախագահն իրեն ավելի լավ է զգում։ Բժիշկների խոսքով՝ «նախագահի առողջական վիճակը կայուն է և բավարար»:
Այսօր ավելի վաղ Վուչիչը հիվանդության պատճառով չեղարկել էր ԱՄՆ-ում նախատեսված հանդիպումները և վերադարձել Բելգրադ։