Եմենի վարչապետ Ահմեդ Ավվադ բեն Մուբարաքը X սոցցանցում հայտարարել է, որ պաշտոնից հրաժարական է տվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ էր նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
«Ավարտեցի հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ, և նրան փոխանցեցի վարչապետի պաշտոնից հրաժարականիս խնդրագիրը»,- նշել է նա։