«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի շահերը ներկայացնող գործակալ Ալեքսանդր Կլյուևը sport-express-ին հայտնել է ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ մանրամասները։
Ըստ նրա՝ Ռոստովում Նաիրը դուրս է եկել խաղադաշտ ընդմիջման, իսկ գավաթի խաղարկությունում խաղացել է 90 րոպե։
«Նա փորձում է պահպանել իր մակարդակը, պահպանել իր նշաձողը։ Ցանկացած հավակնոտ ֆուտբոլիստ ցանկանում է հավերժ խաղալ։ Եթե մարդը հավակնություններ ունի, ապա ցանկանում է ավելի շատ խաղալ։ Բանակցություննե՞ր։ Կա փոխըմբռնում, մենք առաջ ենք շարժվում, կտեսնենք։ Որևէ խնդիր չկա»,- ասել է Կլյուևը։
Ռուսաստանի առաջնության մրցաշրջանում 25-ամյա Թիկնիզյանը խաղադաշտում անցկացրել է 1042 րոպե 23 խաղում, որոնցում խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում նա անցկացրել է 10 խաղ և կատարել 3 գոլային փոխանցում։