Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում հինգ խաղափուլից հետո Հայաստանի ներկայացուցիչներ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակն ու գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը 5 հնարավորից վաստակել են 3,5 միավոր, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարի միանձնյա առաջատարն ուկրաինացի շախմատիստուհի, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Անաստասիա Հնատիշինն է, որը հաղթանակ է տարել բոլոր 5 պարտիաներում։
Հայաստանից առաջնությանը մասնակցում է 16 շախմատիստուհի։ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը վաստակել են 3-ական միավոր։ Աննա Խաչատրյանը, Անի Նահապետյանն ու Կիտի Նադանյանը վաստակել են 2,5-ական միավոր։
Կանանց անհատական Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մայիսի 25-ից հունիսի 5-ը։ 6-րդ տուրի պարտիաները մեկնարկել են այսօր։



































