Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մասնակցել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։
Ապրիլի 25-ին Սուրբ Պետրոսի տաճարում Ամենայն Հայոց Հայրապետը մասնավոր աղոթք է բարձրացրել Հռոմի պապի հոգու հանգստության համար։
Հուղարկավորության արարողությանը մատուցվել է պատարագ, որի ընթացքում տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց աղոթքն են բարձրացրել պոնտիֆիկոսի հոգու խաղաղության համար։
Ֆրանցիսկոս պապը մահացել էր ապրիլի 21-ին՝ 88 տարեկան հասակում։ Ապրիլի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել նրա մահվան կապակցությամբ։