Ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետությունում առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 16-18, երեկոյան՝ 10-12 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 8-13 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-13 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 14-16 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 11-14 աստիճան։
Լոռու մարզում ցերեկն սպասվում է 15-20 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-18, հովտային շրջաններում՝ 19-23 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-17 աստիճան տաքություն։
Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 19-22 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 18-20 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 11-14 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 17-20 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 10-13, նախալեռնային շրջաններում՝ 18-22, հովտային շրջաններում 25-29 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 22-24 աստիճան տաքություն: