Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն գանգուղեղային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա տղա, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 18-ին։ Նա վնասվածքն ստացել է թիվ 124 դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով:
Նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, նշված դպրոցում վիճաբանության ժամանակ 13-ամյա համադասարանցին ձեռքով հարվածել է նրա դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ում հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ, գրել է կայքը։