• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
05 Հունիս 2026 13:52
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Ամո՛թ», «Պետք է գործել, ոչ թե մտահոգվել»․ հայ գերիների հարցով ակցիա՝ ԱԳՆ-ի և կառավարության դիմաց

Հասարակություն, Քաղաքականություն,
28 Փետրվար 2025 16:00
ShareShareShare
«Ամո՛թ», «Պետք է գործել, ոչ թե մտահոգվել»․ հայ գերիների հարցով ակցիա՝ ԱԳՆ-ի և կառավարության դիմաց
telegram

Փետրվարի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց քաղաքացիների բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների, այդ թվում՝ խոշտանգման ենթարկված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարցով հրատապ հայտարարությամբ հանդես գալ և Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք հրավիրել։

ԱԳՆ-ի դիմաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ Վարդանյանը շարունակում է փետրվարի 19-ին սկսած հացադուլը։ Նա ընդգծել է, որ հայ գերիների վերաբերյալ քայլեր կատարելու հարցում ՀՀ իշխանություններից և ԱԳՆ-ից մեծ ակնկալիքներ չունեն, սակայն ՀՀ-ն պարտավոր է պահանջներ դնել միջազգային հանրության առաջ։

«ԱԳՆ-ն հայ գերիների իրավունքների խախտումներին լռությամբ է արձագանքում։ ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությունն էլ մտահոգության մասին է, բայց մտահոգվելու առիթ ունեն ՀՀ քաղաքացիները, իսկ ԱԳՆ-ն ոչ թե պետք է մտահոգվի, այլ պետք է գործի։ Ադրբեջանի վարքագիծը հաշվի առնելով, պարզ է, որ միայն Հայաստանի ուժերով այս հարցը չի լուծվի, բայց ՀՀ-ն պետք է գերիների հարցը բարձրացնի միջազգային ատյաններում։ Առաջարկում ենք ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հրավիրել ԱԳՆ, Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին օր առաջ ազատ արձակելու հստակ պահանջ ներկայացնել»,- լրագրողներին ասել է Առաքելյանը։

Արձագանքելով ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, որը չէր մեկնաբանել Վարդանյանին առնչվող հարցը, Առաքելյանը շեշտել է, որ առհասարակ իշխանության որևէ ներկայացուցչի խոսքերին չի ցանկանում անդրադառնալ։

«Ադրբեջանի դեսպանի հավակնորդներին, որոնց թվում է Քոչարյանը, չեմ ցանկանում մեկնաբանել։ Նրանք ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն են ներկայացնում։ Եթե Վարդանյանը և մեր մյուս հայրենակիցները Բաքվում գերի են, ապա Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ականները Բաքվի ստրուկներն են, և ստրուկի հոգեբանությամբ էլ նրանք ոչինչ չեն պատրաստվում անել»,- հավելել է Առաքելյանը։

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախկին նախարար, ՀՀ նախկին սոցապնախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը իշխանություններին մեղադրել է անգործության և Ադրբեջանի հանցակիցը լինելու մեջ։

«Եթե դուք կարողանում եք գիշերը քնել՝ իմանալով, որ Ադրբեջանի բանտում հայորդի է խոշտանգվում, այդ դեպքում ես չգիտեմ՝ ձեզ հետ որ լեզվով պետք է խոսել։ Այս շենքում են այն մարդիկ, ովքեր կարողանում են գիշերը քնել, կարողանում են ոչ թե ոչինչ չանել, այլև վնասել իրենց խոսքերով, քայլերով, պառակտող մտքերով։ Ասում եք՝ ինչու էր Վարդանյանը գնացել Արցախ։ Նա գնացել էր, որովհետև դուք չէիք գնա։ Դուք ձեր փափուկ աթոռները չէիք թողնի ու Արցախ չէիք գնա, դրա համար էլ նման հարցեր եք տալիս։ Ստոր եք դուք, երբ հարցնում եք՝ բա ինչո՞ւ չեք կռվել։ Բայց դուք ո՞վ եք, գիտե՞իք՝ ինչ էր Արցախում կատարվում»,- կառավարության դիմաց ասաց Թանդիլյանը։

Նշենք, որ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ի հիշատակ 1988-ին Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի և ի պաշտպանություն բռնագաղթած հայության իրավունքների Ծիծեռնակաբերդում հագանքի տուրք է մատուցել, որից հետո ՀԿ-ի ներկայացուցիչները շարժվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։ Ժամը 15:00-ին ՄԱԿ-ի գրասենյակի մեկնարկել է նրանց ակցիան՝ ի աջակցություն Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների։ Նրանք իրենց բողոքն են արտահայտել միջազգային հանրության հանցավոր լռության և անտարբերության դեմ։

Վարդանյանը հացադուլ էր հայտարարել նաև 2024 թվականի ապրիլին՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ընտանիքի հորդորից հետո նա դադարեցրել էր հացադուլը։

2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի 8 քաղաքական և ռազմական առաջնորդների դատավարությունները:

Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։

Փետրվարի 19-ին նախկին պետնախարարը երկրորդ անգամ հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ կոչ անելով ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։ Փետրվարի 25-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ շինծու դատական գործով նիստում Վարդանյանը հացադուլի պատճառով իրեն վատ է զգացել, որից հետո դատավորը բուժզննման համար ընդմիջում էր հայտարարել։

Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։ Փետրվարի 27-ին նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, միջազգային հանրությանը, աշխարհասփյուռ հայությանը կոչ էր արել քայլեր ձեռնարկել Բաքվի դեմ, որտեղ Վարդանյանը խոշտանգումների է ենթարկվում։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուսանկարում Վարդանյանի դեմքին կապտուկներ էին։

telegram
Tags: ԱԳՆԿառավարությունՀայ գերիներՌուբեն Վարդանյան

Հարակից հրապարակումներ

Ճապոնիայի խորհրդարան է ներկայացվել սահմանադրական հանրաքվեի մասին օրինագիծ

Ճապոնիայի խորհրդարան է ներկայացվել սահմանադրական հանրաքվեի մասին օրինագիծ

05 Հունիս 2026 12:48

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել երկրի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ համազգային հանրաքվեի անցկացման կարգը հստակեցնող օրինագիծ, հայտնել է Kyodo գործակալությունը։...

Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ

Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ

05 Հունիս 2026 12:21

Սեպտեմբերից սկսած՝ Հայաստանի հանրակրթական դպրոցներում ավագ դպրոցի աշակերտների համար կմեկնարկեն ճանապարհային անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստման ակումբներ՝ ըստ ցանկության, հայտարարել...

ԶԼՄ-ն հայտնել է «հիբրիդային հակազդման» մասին Լավրովի ու հայկական պատվիրակության զրույցի մասին

Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձության առջև. Լավրով

05 Հունիս 2026 10:45

Հայաստանը փորձության է ենթարկվում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև ընտրության հարցում, ինչը նշանակում է, որ ՀՀ...

Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է Արման Սահակյանը

Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է Արման Սահակյանը

05 Հունիս 2026 10:20

Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ (2011-2018թթ․), ՀՀԿ անդամ Արման Սահակյանը ձերբակալվել է ընտրակաշառքի գործով, Armenia Today-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի...

Царукян подал в суд на Пашиняна и потребовал 9 млн драмов за клевету

ԲՀԿ-ում ընտրողների թվի աճ են արձանագրել Ծառուկյան-Փաշինյան լեզվակռվից հետո. ԶԼՄ

05 Հունիս 2026 09:16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կոշտ հայտարարությունից հետո վերջինիս աջակիցների ու ընտրողների թիվն ավելացել է, հայտնել է...

Հայաստանը կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը. ՌԴ ԱԽ

Հայաստանը կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը. ՌԴ ԱԽ

05 Հունիս 2026 08:41

ՌԴ անվտանգության խորհրդի (ԱԽ) փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Հայաստանն այսօր փաստացի կրկնում է այն ուղին, որով անցնում էր...

Load More
Xosum
  • Լուրեր
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

05 Հունիս 2026 13:50
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք են առաջադրել

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք են առաջադրել

05 Հունիս 2026 13:40
ԵՄ ընկերությունները կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում. ԶԼՄ

ԵՄ ընկերությունները կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում. ԶԼՄ

05 Հունիս 2026 12:57
Ճապոնիայի խորհրդարան է ներկայացվել սահմանադրական հանրաքվեի մասին օրինագիծ

Ճապոնիայի խորհրդարան է ներկայացվել սահմանադրական հանրաքվեի մասին օրինագիծ

05 Հունիս 2026 12:48
Արմեն Աշոտյանին տեղափոխել են Քննչական կոմիտե (ուղիղ)

Արմեն Աշոտյանին տեղափոխել են Քննչական կոմիտե (ուղիղ)

05 Հունիս 2026 12:46
Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ

Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ

05 Հունիս 2026 12:21
ԶԼՄ-ն հայտնել է «հիբրիդային հակազդման» մասին Լավրովի ու հայկական պատվիրակության զրույցի մասին

Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձության առջև. Լավրով

05 Հունիս 2026 10:45
Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին, նրա որդուն, Վիգեն Սարգսյանին ու ևս 3 անձի կձերբակալեն

Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին, նրա որդուն, Վիգեն Սարգսյանին ու ևս 3 անձի կձերբակալեն

05 Հունիս 2026 10:29
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է Արման Սահակյանը

Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է Արման Սահակյանը

05 Հունիս 2026 10:20
Царукян подал в суд на Пашиняна и потребовал 9 млн драмов за клевету

ԲՀԿ-ում ընտրողների թվի աճ են արձանագրել Ծառուկյան-Փաշինյան լեզվակռվից հետո. ԶԼՄ

05 Հունիս 2026 09:16
Հայաստանը կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը. ՌԴ ԱԽ

Հայաստանը կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը. ՌԴ ԱԽ

05 Հունիս 2026 08:41
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 5-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին

05 Հունիս 2026 08:20
Коммерческий курс в банках Армении на 1 июня

Տարադրամի փոխարժեքը հունիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

05 Հունիս 2026 08:16

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 5-ին

05 Հունիս 2026 07:35
Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

05 Հունիս 2026 00:51
Շարունակվում է քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը (ուղիղ)

Շարունակվում է քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը (ուղիղ)

05 Հունիս 2026 00:35
«Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է աղքատներին ազատել լույսի և ջրի վարձավճարներից

«Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է աղքատներին ազատել լույսի և ջրի վարձավճարներից

04 Հունիս 2026 23:40
Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու

Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու

04 Հունիս 2026 22:51
Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

04 Հունիս 2026 21:53
Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3350-ը

Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3526-ի

04 Հունիս 2026 21:35
Царукян обвинил власти во лжи о достижении мира и требованиях Азербайджана

Ծառուկյանն իշխանություններին մեղադրել է Ադրբեջանի պահանջները բավարարելու մեջ

04 Հունիս 2026 21:08
Չկա Նիկոլ, չկա պատերազմ, կա Հայաստան․ Քոչարյանը՝ Սևանում

Չկա Նիկոլ, չկա պատերազմ, կա Հայաստան․ Քոչարյանը՝ Սևանում

04 Հունիս 2026 20:26
Минобороны Армении сообщило о смерти военнослужащего в воинской части

ՊՆ-ն մեկնաբանել է ՀՀ ժամանողներին վարժական հավաքների ծանուցագրերի հանձնումը

04 Հունիս 2026 20:08
Կարող էին դեկտեմբերի 30-ին նման որոշում կայացնել, բայց հիմա են արել. Բագրատ Սրբազան

Կարող էին դեկտեմբերի 30-ին նման որոշում կայացնել, բայց հիմա են արել. Բագրատ Սրբազան

04 Հունիս 2026 19:22
Вице-премьер РФ пригрозил Армении пошлинами и ростом цен на газ при курсе на ЕС

ԵԱՏՄ-ն մինչև դեկտեմբեր կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցությունը սառեցնելու հարցը․ Օվերչուկ

04 Հունիս 2026 18:39
Վախի մթնոլորտ է, մեքենաս հրդեհելն իրենց վերջնական նպատակն էր․ Ալեքսանյան

Վախի մթնոլորտ է, մեքենաս հրդեհելն իրենց վերջնական նպատակն էր․ Ալեքսանյան

04 Հունիս 2026 18:31
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում (ուղիղ)

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում (ուղիղ)

04 Հունիս 2026 18:28
ԲՀԿ-ի հանրահավաքն Ազատության հրապարակում (ուղիղ)

ԲՀԿ-ի հանրահավաքն Ազատության հրապարակում (ուղիղ)

04 Հունիս 2026 18:20
Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

04 Հունիս 2026 18:15
Դատարանը 2 ամսով երկարաձգել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը

Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով

04 Հունիս 2026 18:13
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք են առաջադրել
Իրավունք

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք են առաջադրել

05 Հունիս 2026 13:40

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին 2023 թվականի սեպտեմբերին մեղադրանք է առաջադրվել «խուլիգանության» կասկածանքով,...

Read moreDetails
ԵՄ ընկերությունները կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում. ԶԼՄ
Աշխարհում

ԵՄ ընկերությունները կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում. ԶԼՄ

05 Հունիս 2026 12:57

Եվրոպական որոշ ընկերություններ սկսել են դադարեցնել իրենց գործունեությունը Կուբայում, երբ ուժի մեջ են մտել կուբայական պետական կառույցների հետ համագործակցող օտարերկրյա...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ