Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պահանջել է ապառազմականացնել Սիրիայի հարավը, հայտնել է Reuters-ը։
Նրա խոսքով՝ Իսրայելը չի հանդուրժի Սիրիայի հարավում երկրի նոր իշխանությունների հետ կապված ուժերի ներկայությունը։
«Թույլ չենք տա Հայաթ Թահրիր ալ-Շամի ուժերին կամ սիրիական նոր բանակին մուտք գործել Դամասկոսի հարավային տարածք։ Պահանջում ենք Սիրիայի հարավի ամբողջական ապառազմականացում՝ Կունեյտրա, Դարաա և Էս-Սուվեյդա նահանգներում»,- ասել է Նեթանյահուն։
2024 թվականի դեկտեմբերին Իսրայելի պաշտպանության ուժերը, Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալման ֆոնին, զորք էին ուղարկել Գոլանի բարձունքների մոտ գտնվող բուֆերային գոտի: Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ իսրայելական զինվորականներին հանձնարարվել է «ստերիլ պաշտպանական գոտի» ստեղծել Սիրիայի հարավում։