Հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները՝ դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով, հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Երևանում մանկապարտեզները աշխատելու են, որպեսզի ծնողները կարողանան աշխատանքի գնալ։ Նա կոչ է արել վաղը տնից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի տվյալներով՝ այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15 մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային։
Երևանում առատ ձյուն է տեղում, ինչի հետևանքով խցանումներ են առաջացել, հանրային տրանսպորտը նորմալ չէր աշխատում։