Հրազենային վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց տեղափոխված 45-ամյա Վահագն Մկրտչյանը մահացել է, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ հրապարակման՝ փետրվարի 19-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ Ավան-Առինջից բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենայիվ վնասվածքով քաղաքացի:
Լրատվականի տեղեկությամբ՝ վիրավորի մոտ ախտորոշվել է «սրտի կանգ», բժիշկներն արձանագրել են նրա կենսաբանական մահը:
Ոստիկաններն արդեն ունեն ենթադրյալ կասկածյալի մասին տեղեկություն, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ դեռևս չեն հրապարակում, հավելել է կայքը։