ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երդմնակալության օրը՝ հունվարի 20-ին, հրամանագիր կհրապարակի երկրում կարճ տեսանյութեր ստեղծելու և դիտելու TikTok ծառայության արգելքը հետաձգելու մասին, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Երկուշաբթի օրը ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հրաման կարձակեմ՝ մինչև արգելքն օրինական ուժի մեջ մտնի, որպեսզի մենք կարողանանք համաձայնության գալ մեր ազգային անվտանգությունը պաշտպանելու համար»,- գրել է Թրամփը Truth Social-ում և նշել, որ «հրամանագիրը նաև կհաստատի, որ ոչ մի ընկերություն պատասխանատվություն չի կրի TikTok-ի գործարկման համար մինչև հրամանագրի հրապարակումը»:
Արգելքի դրույթների համաձայն՝ Արդարադատության նախարարությունն իրավունք ունի յուրաքանչյուր օգտատիրոջից Tiktok-ի օգտագործման համար գանձել մինչև 5 հազար դոլար տուգանք։ Միացյալ Նահանգներում հարթակի օգտատերերի թիվը 170 միլիոն է:
ԱՄՆ-ում TikTok-ի արգելափակումը պայմանավորված է 2024 թվականին նախագահ Ջո Բայդենի կողմից ստորագրված օրենքով, ըստ որի չինական ByteDance կորպորացիան պետք է մինչև հունվարի 19-ը TikTok-ը վաճառի ամերիկյան ընկերությանը՝ արգելքից խուսափելու համար։ TikTok-ը հայտնել էր, որ պլատֆորմը կդադարի գործել երկրում հունվարի 19-ից, քանի դեռ այն չի ստանա հստակ երաշխիքներ հեռացող վարչակազմից, որ արգելքը չի հանգեցնի տուգանքների օպերատորի տեխնոլոգիական գործընկերների համար: