Մահացել է ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ Դևիդ Լինչը, հայտնում է Variety-ն։ Նա 78 տարեկան էր։
Լինչը հայտնի էր որպես Twin Peaks հեռուստասերիալի և Blue Velvet, Mulholland Drive և Lost Highway թրիլլերների ստեղծող։
2024 թվականին Լինչի մոտ ախտորոշվել էր էմֆիզեմա (թոքերի լայնացում)՝ ծխելու հետևանքով։ 2024 թվականի օգոստոսին նա հայտարարել էր, որ հիվանդության պատճառով, ամենայն հավանականությամբ, երբեք չի կարողանա դուրս գալ տնից կամ ֆիլմեր նկարահանել։ Նոյեմբերին Լինչը հայտնել էր, որ չի կարող առանց թթվածնային դիմակի ազատ տեղաշարժվել: