Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ԿԸՀ վերջնական արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է, որ չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները,
հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Դատավճիռը կայացած է, սակայն ընտրությունները չեն կայացել»,- ճեպազրույցում ասել է նա։
Զուրաբիշվիլին նաև նշել է, որ բնակչության մեծ մասը, ընդդիմադիր կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները չեն ճանաչում արդյունքները։
Այսօր ավելի վաղ Վրաստանում ընդդիմությունը նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու պահանջով
փակել էր Թբիլիսիի պետական համալսարան տանող ճանապարհն ու վրաններ տեղադրել։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում
անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի
տվյալներով՝ հաղթել էր «Վրացական երազանքը»
։
Վրաստանի
նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան
չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ
բողոքի ցույցի էին դուրս եկել։
Օգոստոսի 19-ին Վրաստանի վարչապես Իրակլի Կոբախիձեն
հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։