• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 21:12
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Մարդկանց ձերբակալում են առցանց գործունեության համար». Freedom House-ը գնահատել է ինտերնետի ազատությունը Հայաստանում

Հասարակություն, Քաղաքականություն,
19 Հոկտեմբեր 2024 13:58
ShareShareShare
«Մարդկանց ձերբակալում են առցանց գործունեության համար». Freedom House-ը գնահատել է ինտերնետի ազատությունը Հայաստանում
telegram

Համացանցի ազատության մակարդակով Freedom House-ի երկրների վարկանիշում Հայաստանն զբաղեցրել է 74-րդ տեղը՝ երկու կետով բարելավելով իր դիրքերը, ասվում է «Ինտերնետ ազատությունն աշխարհում» զեկույցում։

2023 թվականին Հայաստանն զբաղեցրել էր 72-րդ տեղը։ Թեև առցանց միջավայրը Հայաստանում մնում է բաց, Հայաստանի իշխանությունները շարունակում են կալանավորել մարդկանց առցանց քննադատական ​​ելույթների համար, և անհատները հաճախ թիրախ են դառնում լրտեսող ծրագրերի հարձակումների, ասվում է զեկույցում։

«Մարդիկ երբեմն ձերբակալվում կամ կալանավորվում են իրենց առցանց գործունեության համար: 2024 թվականի մարտին իրավապահ մարմինները բերման էին ենթարկել Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին, ովքեր իրենց «Իմնեմիմի» փոդքաստում քննադատել էին իշխանությանը։ Հայաստանի Քննչական կոմիտեն ասել է, որ խորհրդարանական հանդիպմանը նվիրված թողարկման ժամանակ Սաղաթելյանն ու Սամսոնյանը խուլիգանություն են կատարել՝ «բարոյական չափանիշների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով», հայհոյելով Փաշինյանին և նրա կաբինետին», - նշել է Freedom House-ը։

Ըստ Freedom House-ի տվյալների՝ Google-ը 2023 թվականին Հայաստանի կառավարությունից ստացել է 121 նյութի վերաբերյալ հեռացման հայտ, որոնք բոլորն առնչվում են YouTube-ի բովանդակությանը։ Ընկերությունը կատարել է հեռացման հարցումների 68,6%-ը: Միևնույն ժամանակ, կառավարությունն իրավասու է սահմանափակել լրատվամիջոցների գործունեությունն արտակարգ դրության ժամանակ։

Համացանցում Հայաստանի տեղեկատվական տարածքը բևեռացված է, ենթարկվում է քաղաքական ճնշման և հեղեղված է ապատեղեկատվությամբ։ Որոշ առցանց հարթակներում լրագրողներին արգելվում է շեղվել իրենց գործատուների խմբագրական քաղաքականությունից, որոնք որոշ դեպքերում կապված են քաղաքական կուսակցությունների կամ ուժերի հետ, ասվում է զեկույցում։

Մայիսին «ՍիվիլՆեթը» հայտնել էր, որ Facebook-ի իշխանամետ էջերը, այդ թվում՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի ղեկավարած լրատվամիջոցը, կեղծ տեղեկություններ են տարածում այն ​​մասին, որ որ մայիսին Փաշինյանի կառավարության և Տավուշի սահմանամերձ գյուղերն Ադրբեջանին հանձնելու դեմ բողոքի ցույցերի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Կրեմլի գործակալ» է։

Freedom House-ը հիշեցրել է, որ 2021 թվականին Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարել Քրեական օրենսգրքում և քրեականացրել «լուրջ վիրավորանքները»։ Օրենքը նախատեսում էր, որ ծանր վիրավորանքները, այսինքն՝ այլ անձի արժանապատվությունն «անպարկեշտ կերպով» վիրավորող մեկնաբանությունները, որոնք ուղղված են պետական ​​պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին, քաղաքացիական ակտիվիստներին և այլ հասարակական գործիչներին, կարող են պատժվել մինչև 500,000 դրամ տուգանքով (1200 դոլար): Լուրջ վիրավորանքներն ապաքրեականացվել են Քրեական օրենսգրքի նոր տարբերակով, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսին։ 2021 և 2022 թվականներին այս փոփոխություններով բազմաթիվ մարդիկ քրեական պատասխանատվության են ենթարկվել։

Լրագրողները երբեմն ենթարկվում են արտաօրինական ահաբեկման կամ ֆիզիկական բռնության՝ ի պատասխան իրենց աշխատանքի: 2023 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել էր լրագրողների նկատմամբ բռնության վեց դեպք՝ ինչպես առցանց, այնպես էլ օֆլայն, և 60 դեպք, երբ նրանց վրա ճնշում էր գործադրվել այլկերպ։

Վերջին տարիներին Հայաստանում ավելացել են նաև կիբերհարձակումները՝ թիրախավորելով ինչպես պետական ​​կայքերը, այնպես էլ քաղաքացիական հասարակության խմբերը։ Առավել հաճախ դրանց աղբյուրներն են Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը։ 2022 թվականի հոկտեմբերին ադրբեջանցի հաքերները հարձակվել էին ավելի քան 200 հայկական կայքերի վրա՝ դրանք օգտագործելով քարոզչություն հրապարակելու համար։ Հարձակման ենթարկված կայքերից էին Գյումրու քաղաքապետարանի, Հարավկովկասյան երկաթուղու, Բյուրականի աստղադիտարանի և Պետական ​​կոնսերվատորիայի կայքերը, հիշեցրել է կազմակերպությունը։ 2023 թվականի սեպտեմբերին հարձակման էին ենթարկվել նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պետական ​​կառույցների, այդ թվում՝ Արցախի պաշտպանության բանակի կայքէջերը։

Freedom House-ն ապրիլին իջեցրել էր Հայաստանի ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշը 2,5 կետից մինչև 2,25՝ «գործադիր իշխանության ուժեղացման, կենտրոնական իշխանության կողմից իր լիազորությունները չարաշահելու, ընդդիմադիր քաղաքապետերին իմփիչմենթ անելու վաղեմի տենդենցի և իշխող կուսակցության ֆինանսների թափանցիկության բացակայության պատճառով»։ Մայիսին «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր Հայաստանում լրատվամիջոցների բևեռացման և լրագրողների նկատմամբ հետապնդումների մասին։

telegram
Tags: АрменияԱզատությունԶեկույցինտերնետՀայաստան

Հարակից հրապարակումներ

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31

Load More
Xosum
  • Լուրեր
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36

Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 Աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02
Էս մարդիկ ոչ մի կարմիր գիծ պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ ոչ մի կարմիր գիծ պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

21 Հուլիս 2026 18:45
«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

21 Հուլիս 2026 18:24
Арестованный кандидат в депутаты Давид Казинян подал в суд на ЦИК

Դավիթ Ղազինյանի գործը կայծակնային արագությամբ դատարան են ուղարկել․ Վարդևանյան

21 Հուլիս 2026 17:59
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
Սպորտ

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01

Հայաստանի մինչև 18 տարեկանների տղաների հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ալբանիայի Շկոդրա քաղաքում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, հայտնում է Հայաստանի...

Read moreDetails
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող
Սպորտ

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36

Հրաձիգ Աիդա Ազատյանը հռչակվել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ