Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարել Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունը, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում, որում կողմերը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակի վերաբերյալ:
Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի քննարկումներին և վերջին զարգացումներին՝ ընդգծելով Հայաստանի կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:
Բելգիայի վարչապետը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերը` ողջունելով այդ ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ու դրա սկզբունքների շուրջ:
Փաշինյանը և Քրուն քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման շուրջ: Բելգիայի վարչապետը հայտնել է իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը` նպաստելու այդ գործընթացին: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բելգիա համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի:
Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիայի Հանրապետություն։ Այցի ընթացքում Փաշինյանը Փարիզում՝ Ելիսեյան պալատում, հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Հոկտեմբերի 4-ին Ալիևը Հայաստանին զգուշացրել էր «դադարեցնել վտանգավոր խաղերը»։ Նա հայկական կողմին մեղադրել էր «մի կողմից խաղաղության մասին խոսելու, մյուս կողմից՝ սպառազինություն ձեռք բերելու մեջ»։ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել էր Ալիևի հայտարարությանը՝ հորդորելով ագրեսիվ հռետորաբանության փոխարեն կենտրոնանալ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցը շուտափույթ լուծելու վրա։
Երևանի կողմից Սյունիքով ճանապարհի վարձակալման ԱՄՆ առաջարկի մերժումը, միջազգային արբիտրաժի որոշումը հօգուտ Սամվել Կարապետյանի. շաբաթվա լուրերն Armenia Today-ից
Հուլիսի 20-29-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը...