ՌԴ ռազմական դատարանը դերասան Ալեքսեյ Պանինին նրա բացակայության պայմաններում հեռակա կարգով դատապարտել է վեց տարվա ազատազրկման՝ ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու գործով, գրել է TACC-ը։
«Դատարանը որոշել է Պանինին մեղավոր ճանաչել ՌԴ քրեական օրենսգրքի 205.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար (ահաբեկչության հրապարակային հիմնավորում) և դատապարտել ազատազրկման՝ վեց տարի ժամկետով»,- հայտարարել է դատավորը։
Բացի այդ, Պանինին արգելվել է կառավարել կայքերը պատիժը կրելուց հետո երեք տարի ժամկետով։ Դատական նիստի ժամանակ դատախազը բացատրել է, որ 2022 թվականի հոկտեմբերին դերասանը Telegram մեսենջերում հրապարակել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունն արդարացնող գրառումներ։
ԱՄՆ պետքարտուղարը հրաժարվել է նշել Ուկրաինայում կարգավորման ժամկետները
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է ժամկետներ նշել Ուկրաինայում առաջարկվող կարգավորման համար` Վաշինգտոնում քննարկվող ծրագրերի շրջանակներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:...