Ամերիկացի երաժիշտ Ջասթին Թիմբերլեյքը ձերբակալվել է Նյու Յորքում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, տեղեկացնում է Associated Press-ը՝ տեղական դատախազությանը հղումով։
Գործակալության տվյալներով՝ նրան բերման են ենթարկել երկուշաբթի երեկոյան։ Նշվում է, որ երգիչը դուրս էր գալիս հյուրանոցում տեղի ունեցած խնջույքից և անտեսել կանգառի նշանը։
Թիմբերլեյքը հրաժարվել է ալկոհոլային ազդեցության ստուգման թեստից։ Ներկայումս նա դեռ ոստիկանությունում է, սակայն սպասվում է, որ շուտով երաժիշտը գրավի դիմաց ազատ կարձակվի: