• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 23:48
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Հայաստանից լավ լոգիստիկ հանգույց սարքել»․ ինչ են խոսել Armenian Business Forum 2024-ում

Աշխարհում, Տնտեսություն,
25 Մայիս 2024 18:57
ShareShareShare
«Հայաստանից լավ լոգիստիկ հանգույց սարքել»․ ինչ են խոսել Armenian Business Forum 2024-ում
telegram

Մայիսի 25-ին Մոսկվայում կայացել է Armenian Business Forum 2024-ը, որը դարձել է գործարար հարթակ Ռուսաստանի և Հայաստանի գործարարների միջև երկկողմ գործընկերության ամրապնդման և գործարար համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման համար: Այն կազմակերպել է «Հայ գործարարների ասոցիացիան» (ՀԳԱ)՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Համաժողովը երկրորդ անգամ է կազմակերպվում և հավաքել է 400 մասնակիցների Հայաստանից և Ռուսաստանից, այդ թվում՝ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների և սկսնակ գործարարների: Առաջին համաժողովն անցկացվել է 2021 թվականին Երևանում, որտեղ Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել էր Հայաստանում երկարաժամկետ ներդրումային ծրագրի մեկնարկի մասին։

Համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել պանելային քննարկում, նոր նախագծերի շնորհանդեսներ և քննարկումներ: Միջոցառման մասնակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարային ասպեկտները: Քննարկմանը մասնակցել են Կարապետյանը, «Ավիլոն» ընկերությունների խմբի համասեփականատեր և տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը, Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության պետի տեղակալ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և երկու երկրների գործարար շրջանակների այլ ներկայացուցիչներ:

Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ներդրումների ընդհանուր համախառն հոսքը երկիր 2023 թվականի վերջին կազմել է 15 մլրդ դոլար, այդ թվում՝ 6 մլրդ դոլար Ռուսաստանից։ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների կուտակված ծավալը կազմել է 2,14 մլրդ դոլար, որից 782 մլն դոլարը բաժին է ընկնում Ռուսաստանին (36,55%) և ևս 144 մլն դոլարը (6,7%)՝ Կիպրոսին: Այլ երկրների շարքում առանձնանում են Կանադան (7,8%), Լյուքսեմբուրգը (7,5%) և Ֆրանսիան (6,7%), բայց ներդրումային հոսքերով նրանք շատ են զիջում Ռուսաստանին:

Հայաստանի և Ռուսաստանի գործընկերության ամրապնդումը և հայ գործարար համայնքի խնդիրները ՌԴ-ում

Համաժողովի բացման իր խոսքում «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերության ամրապնդումը:

«Մեր՝ որպես հայկական բիզնես համայնքի խնդիրն է պահպանել և ընդլայնել այդ հարաբերությունները։ Մենք պետք է միավորվենք և կամուրջ դառնանք մեր երկրների միջև հարաբերությունների արդյունավետ զարգացման համար», – ասել է նա։

Կարապետյանը համաժողովի մասնակիցներին կոչ է արել ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ և չմոռանալ բարեգործական ծրագրերի մասին:

«Կարևոր է հասկանալ, որ մեզանից այսօր իրական գործողություններ, կոնկրետ քայլեր են պահանջվում։ Մենք պետք է մեր հայացքն առաջ ուղղենք դեպի ապագան, ստեղծենք այնպիսի հնարավորություններ տնտեսության և բիզնեսի զարգացման համար, որոնց պարագայում Հայաստանը կարող է կայուն զարգանալ և բարգավաճել: Ես հավատում եմ, որ դա հնարավոր է»,- ընդգծել է նա։

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը հայկական սփյուռքն անվանել է երկու երկրների միջև կապող օղակ, որը մինչ օրս շարունակում է նշանակալի դեր խաղալ Հայաստանի կյանքում և զարգացման գործում:

«Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ Հայաստանի ներկայիս քաղաքական ուժերը չեն կարող հաշվի չառնել սփյուռքի շահերը, որն աշխատում է ի շահ ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի։ Ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամուր հենարանն է»,- նշել է Կարապետյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել տարբեր շահագրգիռ երկրների քաղաքական մանիպուլյացիաներին: «Կարծում եմ, որ այդ գործողություններն ուղիղ սպառնալիք են Հայաստանի տնտեսական անվտանգությանը։ Կոչ եմ անում բոլորին սթափ գնահատել նման քայլերի հետևանքները», – հավելել է Կարապետյանը:

Կարապետյանը վստահեցրել է, որ շարունակելու է աջակցել Հայաստանին և Արցախի ժողովրդին: «Մենք բոլորս խորապես վշտացած ենք և կանգնած ենք հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի կողքին։ Մենք կանգնեցինք, մենք կկանգնենք, առանց կասկածի: Մենք անմասն չմնացինք նաև անցյալ տարվա սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած իրադարձություններից և լիակատար խնամքի տակ վերցրինք հազարավոր ընտանիքների, որոնք ստիպված լքեցին իրենց տները։ Աջակցությունը շարունակվում է մինչ օրս»", – հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը։

Նշելով, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի համար առաջնային է մնում արցախցիների օգնությունը՝ Կարապետյանը համաժողովի մասնակիցներին կոչ է արել չմոռանալ իրենց պարտքի մասին, հնարավորինս աջակցել հայրենակիցներին:

Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարային ուղղությունները

«Հայ-ռուսական ինտեգրացիաներ. նոր հնարավորություններ» պանելային քննարկման ժամանակ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը Հայաստանի համար հեռանկարային ուղղություն համարեց «Հյուսիս-հարավ» նախագիծը՝ ընդգծելով Հայաստանը լոգիստիկ հանգույցի վերածելու անհրաժեշտությունը:

«Ռուսաստանը, ինձ թվում է՝ վերջնականապես ուղղությունը թեքել է դեպի արևելք, իսկ Հայաստանը, հավանաբար, պատմության մեջ առաջին անգամ շատ լավ կանգնած է Հյուսիս-հարավ խաչմերուկում, ուստի մենք պետք է օգտվենք այս պահից և Հայաստանից լավ լոգիստիկ հանգույց պատրաստենք, որը շատ լուրջ հնարավորություններ կտա հայ գործարարներին ավելացնել համախառն արտադրանքը»,– պարզաբանեց նա:

Կարապետյանը երկրորդ ակտուալ ուղղությունը համարում է ֆինանսական լոգիստիկայի ապահովումը։ Նա Հայաստանի գործընկերներին կոչ արեց ավելի ինտենսիվ, բայց զգուշորեն զբաղվել դրանով։ «Այսօր մեզ բոլորիս դա պետք է, կարևոր է, և ես այստեղ շատ մեծ ներուժ եմ տեսնում, քանի որ Ռուսաստանն այսօր գտնվում է բոլոր հնարավոր պատժամիջոցների տակ»,– հայտարարել է նա:

Որպես երրորդ ուղղություն Կարապետյանը նշել է արդյունաբերության զարգացումը՝ հավելելով, որ «Տաշիր» ընկերությունների խումբը ներկայումս զբաղվում է այդ ուղղության զարգացմամբ։ «Կարծում եմ, որ Հայաստանը կարելի է վերածել լավ արդյունաբերական հարթակի, ինչով մենք հիմա զբաղվում ենք, որովհետև այսօր Ռուսաստանում շատ պահանջված է ցանկացած արդյունաբերական ապրանք, քանի որ գլխավոր մատակարարը Չինաստանն է, որը շատ հեռու է Ռուսաստանից»,- հավելել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը։

Սամվել Կարապետյանը վստահ է, որ Հայաստանը լոգիստիկ առումով ավելի գրավիչ կդարձնի Հյուսիս-Հարավ նախագծերին մասնակցելը և կոչ է արել ջանքեր գործադրել այդ ուղղությամբ վստահ դիրքորոշում որդեգրելու համար:

«Հասկանալի է, որ այնտեղ մենք ունենք շատ լուրջ մրցակից՝ մեր, այսպես կոչված, «բարեկամ»" երկիրը, բայց մենք մեր ձեռներեցության հաշվին պետք է վերցնենք նախաձեռնությունը, որովհետև այնտեղ բեռների և ֆինանսական շատ լուրջ հոսքեր կան։ Մենք պետք է անպայման մասնակցենք դրան և վերցնենք նախաձեռնությունը»,- ընդգծել է նա։

Կարապետյանը նաև նշել է, որ Հայաստանն «ունի գեղեցիկ Սյունիքի մարզ, որը միշտ կանգնելու է այդ ճանապարհին (Հյուսիս-Հարավ. - խմբ.)»: «Այժմ ամբողջ աշխարհի հիմնական խնդիրը մեր տարածաշրջանը ինչ-որ կերպ մեզնից պոկելն է, բայց ես կարծում եմ, որ դա ոչ մեկին չի հաջողվի, և ամեն դեպքում, մենք մասնակից կլինենք Հյուսիս-հարավ ճանապարհին», - վստահեցրել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը:

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հյուսիս- Հարավ ճանապարհն իրականացնելու համար Հայաստանը պետք է հաշվի առնի լոգիստիկ համակարգերի կազմակերպման ժամանակակից միջազգային փորձը և բիզնեսի թվայնացման ու ավտոմատացման փորձը:

«Մեր աչքի առաջ այսօր ձևավորվում է մեկ այլ ճյուղ՝ Արևելք-արևմուտք, և այսօր շատ ինտենսիվ կառուցվում է այդ ենթակառուցվածքը։ Ընդ որում, դա ոչ միայն ֆիզիկական ենթակառուցվածք է, այլև Չինաստանի կապը Կենտրոնական Ասիայի երկրների միջոցով, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Թուրքիայի միջոցով, Եվրոպայի հետ։ Չինաստանն այս հարցում շատ հետաքրքրված է։ ԵՄ-ն հսկայական միջոցներ է ներդնում, ԱՄՆ-ն հսկայական միջոցներ է ներդնում»,- ասել է նա։

Սարգսյանի խոսքով՝ նման ենթակառուցվածքի կառուցման ժամանակ կարևոր է ոչ թե ֆիզիկական ենթակառուցվածքը, այլ դրա շուրջ ձևավորվող հավելյալ արժեքը, ինչպես նաև ապրանքային հոսքերի անխափան լինելը, ինչը նշանակում է՝ ամբողջ բիզնես գործընթացի թվայնացում:

«Երբ մենք խոսում ենք այն մասին, որ մենք պետք է կառուցենք Հյուսիս-Հարավը, առաջին հերթին պետք է մտածենք այդ միջանցքների անխափան լինելու մասին, որովհետև միայն այդ դեպքում դուք մրցունակ կլինեք ։ Հակառակ դեպքում, բոլոր ապրանքային հոսքերը կանցնեն ձեր կողքով, քանի որ չնայած ճանապարհների ֆիզիկական երկարությունը ավելի մեծ կլինի, քան Հայաստանով, առանց թվայնացման ավելի շահավետ կլինի այդ ապրանքները տեղափոխել հարևան երկրներով»,- հստակեցրել է նախկին վարչապետը։

Հայաստանում արդյունաբերության զարգացման ներուժն ու հեռանկարները

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը համաժողովում խոսել է Հայաստանում ընկերության կողմից իրականացվող նախագծերի՝ մասնավորապես ծանր արդյունաբերության ոլորտում իրականացվող նախագծերի մասին: Նրա խոսքով, վերջին 15 տարիների ընթացքում այս ոլորտում «Տաշիրի» ամենամասշտաբային նախագիծը T-METAL մետալուրգիական գործարանի գործարկումն է: Դա մոտ 20 հեկտար արտադրական և պահեստային տարածք է, որի մուտքը դեպի Հայաստանի երկաթուղի է, որն իր հերթին միացված է վրացական Փոթի նավահանգստին, հստակեցրել է նա։ Արտադրության մեջ ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 80 մլն դոլար։

Կարապետյանի խոսքով՝ գործարանի ընդհանուր անվանական արտադրողականությունը կազմում է 150 հազար տոննա հեղուկ պողպատ, ինչը ոչ միայն կկարողանա լուծել երկրում պողպատի դեֆիցիտի խնդիրը, այլև թույլ կտա արտահանել այն: Սա կարևոր և որակական առաջընթաց է Հայաստանի տնտեսության համար, որը պետք է խթանի արդյունաբերության ողջ ճյուղի զարգացումը, ընդգծել է նա։ Ընկերությունների խմբի փոխնախագահը արդյունաբերությունը համարել է Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարային ուղղություն՝ նշելով, որ «Տաշիրը» որոշում է կայացրել ներդրումներ կատարել հենց այդ ոլորտում:

«Առայժմ Հայաստանում չկա այդ ոլորտում խոշոր ներդրումներ կատարող ընկերություն։ Հիմնականում հանքարդյունաբերական ընկերություններ կան, բայց վերամշակող և այլ արդյունաբերություններում խոշոր ներդրողներ չկան։ Մենք ստանձնել ենք այդ դերը։ Բնականաբար, դա կապիտալ է պահանջում։ Մենք հասկանում ենք, որ արդյունաբերությունը մեծ կապիտալ պահանջող ոլորտ է։ Բայց հիմնականում արդյունքները մեզ մոտ դրական են։ Պարզապես պետք է ներդրումներ կատարել այնտեղ, որտեղ չկա մեծ մրցակցություն, իսկ Հայաստանում կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ չկա հայրենական արտադրություն։ Պետք է կենտրոնանալ, ուսումնասիրել մասնագիտական տեսանկյունից և ընտրել այն ոլորտը, որը կարող է ավելի հետաքրքիր լինել ներդրումների և աշխատանքների կազմակերպման առումով», – ասել է Կարապետյանը։

Նա չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ Հայաստանում փոքր շուկա կա՝ նշելով, որ երկիր ներմուծման ծավալները տարեկան կազմում են 6-7 մլրդ դոլար։ Այն ունի 2,5–3 միլիոնանոց շուկա՝ բավականին ակտիվ բնակչությամբ։ «Ժողովուրդը տնտեսապես շատ ակտիվ է, և վստահ եմ, որ Հայաստանը լավ ապագա ունի և տնտեսական առումով հնարավորություն ունի ՀՆԱ-ով հավասարվել Արևելյան Եվրոպայի երկրներին, նույն Ռումինիային և Բուլղարիային։ Մենք ունենք շատ աշխատասեր և տնտեսապես ակտիվ բնակչություն», - ասել է Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ հայկական շուկան զարգացման համար շատ հետաքրքիր խորշեր ունի։ «Чистая линия» հոլդինգի մեջ մտնող «Գլոբալ այս» ընկերության հիմնադիր Էդմոն Էվոյանը հայտարարել է, որ նման համաժողովներից հետո, ինչպիսին Armenian Business Forum-ն է, Ռուսաստանի և Հայաստանի գործարարների համար օգտակար է համատեղ կոնտենտ, բիզնես առաքելություններ անելը: «Մենք՝ որպես բիզնեսի մարդիկ, քաղաքականության մարդիկ, ամեն կերպ աջակցում ենք Ռուսաստան-Հայաստան երկկողմ հարաբերություններին և' քաղաքական ֆոնի վրա, և' բիզնես դաշտում»,- նշել է նա:

Որպես Հայաստանում բիզնեսի զարգացման ուղղություն՝ Էվոյանը նշել է թեթև արդյունաբերությունը։ «Մենք ձգտում ենք տարբեր բիզնես առաքելություններ իրականացնել թեթև արդյունաբերության ոլորտում։ Հաջորդ շաբաթ մեր օրակարգում է Հայաստան բերել «ВкусВилл»
ապրանքանիշը և բացել շուրջ 1000 աշխատատեղ։ Ես կարծում եմ, որ Հայաստանն ու Ռուսաստանը, որպես երկու բարեկամ և քրիստոնյա երկրներ, պետք է միասին լինեն նման բարդ ժամանակներում և աշխատեն, իսկ բիզնեսը միշտ միավորում է մարդկանց»,– ընդգծել է նա։

Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարային ուղղությունները

Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը համաժողովն այս տարի ավելի նշանակալի համարեց, քանի որ ասոցիացիան հինգ տարեկան է: Նա տեղեկացրեց, որ ասոցիացիան ինտենսիվ աշխատում է հինգ հիմնական ուղղություններով ։ Մասնավորապես, նրա խոսքով, հաջողվել է մշակել Armenian Business Platform եզակի թվային հարթակը, որն ուղիղ հաղորդակցություն է ապահովում ամբողջ աշխարհի հայ գործարարների միջև, ստեղծում է նոր գործընկերային կապեր և օգնում համատեղ նախագծերի իրականացմանը:

«Երկրորդ ուղղությունը տեղական և միջազգային գործընկերություններն են։ Մեզ հաջողվել է ձևավորել ակտիվ գլոբալ բիզնես ցանց, ինչն էլ ասոցիացիայի ռազմավարական նպատակն է։ Տասնյակ գործարար համայնքներ, պետական կառույցներ, առևտրաարդյունաբերական պալատներ ամբողջ աշխարհից արդեն դարձել են հայ գործարարների ասոցիացիայի գործընկերները։ Ռուսաստանը, Հոնկոնգը, Իտալիան, Կիպրոսը, ԱՄԷ-ն, և սա միայն սկիզբն է», - նշեց նա և ասոցիացիայի անունից պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս օգտակար լինել յուրաքանչյուրին, ով հավատում է Հայ գործարարների ասոցիացիայի առաքելությանը և կանգնած է իր կողքին»:

Armenia Today-ը Armenian Business Forum-ը լուսաբանում է 2021 թվականից: 2022 թվականի հունիսին Buissup Conference հարթակը «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ միավորել է Հայաստանի ավելի քան 1000 երիտասարդ սթարթափներ: Հայ գործարարների ասոցիացիայի իրականացրած ծրագրերի մասին Armenia Today-ին 2022 թվականի մայիսին պատմել է ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը:

2022 թվականի սեպտեմբերին Երևանում անցկացվել է Buissup Global Forum 2022-ը, որի ստարտափ նախագծերի մրցույթին ներկայացվել է շուրջ 50 նախագիծ 200 երիտասարդ գործարարներից, լավագույն ստարտափները ներդրումներ են ստացել Հայ գործարարների ասոցիայից և «Տաշիր» ընկերությունների խմբից:

Armenia Today-ը 2023 թվականին պատրաստել է ռեպորտաժների շարք՝ բիզնեսի զարգացման համար ներդրումներ ստացած Հայ գործարարների ասոցիացիայի Buissup Global Forum մրցույթի հաղթող հայկական ստարտափների մասին:

telegram
Tags: «Հայ գործարարների ասոցիացիայի»«Տաշիր» ընկերությունների խմբիArmenian Business Forum 2024Համաժողով Մոսկվայումներդրումներ

Հարակից հրապարակումներ

«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45

«Ռոսսելխոզնադզոր»-ը հուլիսի 23-ից սահմանափակել է Ուզբեկստանի հինգ արտահանողի կողմից կարանտինի ենթակա արտադրանքի ներկրումը ՌԴ, որոնք թույլ են տվել բուսասանիտարական պահանջների...

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 21-ին, կազմել է 366,68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,75 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46

Load More
Xosum
  • Լուրեր
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33
ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56
СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36
Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57
Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02
Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

21 Հուլիս 2026 18:45
«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

21 Հուլիս 2026 18:24
Арестованный кандидат в депутаты Давид Казинян подал в суд на ЦИК

Դավիթ Ղազինյանի գործը կայծակնային արագությամբ դատարան են ուղարկել․ Վարդևանյան

21 Հուլիս 2026 17:59
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին
Սպորտ

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։0 հաշվով հաղթել է...

Read moreDetails
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ
Պատահար

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ-ից։ Ըստ գերատեսչության՝ փրկարար ծառայության մարտական հաշվարկները հրդեհաշիջում են իրականացնում։...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ