ՀԱՊԿ անդամ երկրի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է օկուպացված Շուշի և Ֆիզուլի, հայտնում է «Բելտա» գործակալությունը։
Նրան ուղեկցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը, ըստ գործակալության, մանրամասն պատմում է, թե «ինչպես են ընթանում վերականգնման աշխատանքները»։
«Ներկայումս քաղաքում վերականգնողական աշխատանքներ են իրականացվում, կառուցվում են բնակարաններ ադրբեջանցի փախստականների վերադարձի համար»,- ասել է Ալիևը։
Մայիսի 16-ին Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանին օգնություն էր առաջարկել օկուպացված Լեռնային Ղարաբաղի «վերականգնման» և զարգացման գործում։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ողջ բնակչությունը բռնատեղահանվել էր։ 2023 թվականի դեկտեմբերին Eurasianet-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան աջակցում է Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի շրջաններում ներդրումներին:
Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3526-ի
Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը կազմել է 3526, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։ «Մարտի 2-ին ռազմական...






































