Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը Երևանի և Բաքվի միջև սահմանների սահմանազատման մասին պայմանավորվածություններն անվանել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունք, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Տավուշի մարզի գյուղերի փոխանցումն Ադրբեջանին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունք է։ Այս հայտարարությունը միայն Արցախի մասին չէր. դա վերաբերում էր նաև Հայաստանին, Ադրբեջանին ու Ռուսաստանին»,- հրատարակությունը մեջբերում է Գլխավոր շտաբի նախկին ղեկավարի խոսքերը։
Հակոբյանը պարզաբանել է, որ «Տավուշում զիջումները կատարվել են եռակողմ հայտարարության հինգերորդ կետի համաձայն»։
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել պետական սահմանի Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, որտեղ անդրադարձ է կատարվել ՀՀ 4 գյուղին:
Վարչապետի աշխատակազմը որոշ մանրամասնել էր հայտնել սահմանազատման գործընթացից: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց։
ԺՄ-ն կոչ է արել դատապարտել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ գրանցված միջադեպերը
Ժուռնալիստների միությունը կոչ է արել միջազգային կազմակերպություններին դատապարտել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ գրանցված միջադեպերը։ Կոչ-ուղերձում նշվում է, որ Հայաստանում լրագրողների դեմ...