Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը մարտի 19-ին քննարկում կանցկացնի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին աջակցելու վերաբերյալ, հաղորդում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը (ANC UK):
Խորհրդարանի ստորին պալատի Վեսթմինսթերյան դահլիճում բանավեճը կբացի Շոտլանդիայի ազգային կուսակցության պատգամավոր Քերոլ Մոնագանը, ասվում է զեկույցում։
2023 թվականի սեպտեմբերին Լոնդոնը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում մարդասիրական նպատակներով 1 միլիոն ֆունտ ստերլինգ հատկացնելու պլանների մասին։ Հունվարին Լորդերի պալատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովը լսումներ էր անցկացրել Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին
Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 22-ի կեսօրից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի...