20 օր առաջ վերանորոգված Երևանի Բաբաջանյան փողոցում երկու մեքենա միաժամանակ ընկել են փոսը, հայտնել է «Վարորդի ընկեր» ֆեյսբուքյան էջը՝ հրապարակելով տեսանյութ։
Նշելով Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ «Վարորդի ընկեր» էջը գրել է․ «Երևանի քաղաքապետարան ջան, ցավոք, փոս փորողը չի ընկել իր փորած փոսը, չէ՞»։


































