Գործարար Ռոման Տրոցենկոյի կողմից ստեղծված Infrastructure Corporation AEON LLC (AEON Corporation)-ն ընդգրկվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում, հայտնում է Interfax-ը։
Պատժամիջոցները ներառում են նաև ընկերության հարակից կառույցները։ Բացի այդ, ցուցակում ներառված է Գլեբ Ռոմանովիչ Տրոցենկոն (այդպես է կոչվում Ռոման Տրոցենկոյի որդիներից մեկը) և նրա հետ կապված երկու ընկերություններ՝ «Սթարթ Աերո» ՍՊԸ-ն և «Լեքս Պրայմ» ՍՊԸ-ն:
AEON Corporation-ը բազմապրոֆիլ հոլդինգ է, որը ներդրումներ է կատարում բնակելի և արդյունաբերական օբյեկտների, օդանավակայանների (Նովապորտ խումբը հոլդինգի մի մասն է) և գետային տրանսպորտի ձեռնարկությունների կառուցման մեջ: Կորպորացիայի արդյունաբերական ուղղությունը ներկայացված է «երեք կարևորագույն նախագծերով»։
Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին, ԱՄՆ Առևտրի նախարարությունը պատժամիջոցների ցանկում ներառել էր հայաստանյան «Tako LLC» ընկերությունը, իսկ մայիսի 19-ին պատժամիջոցներ էր սահմանել նաև լաբորատոր սարքավորումների և քիմիական նյութերի վաճառքով զբաղվող հայկական «Medisar» ընկերության դեմ։ Ավելի ուշ՝ մայիսի 22-ին, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանը Ռուսաստանի հետ այնպես կաշխատի, որ չհայտնվի Արևմտյան պատժամիջոցների տակ։
Ընդդիմությանն ընտրություններից հեռացնելն անընդունելի է․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում ընդդիմադիր ուժերի հնարավոր չթույլատրումը խորհրդարանական ընտրություններին կդառնա «հանցագործություն ժողովրդավարության դեմ»...




































