Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը ԼՂ Ասկերանի շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Օգոստոի 9-ին Արցախի ոստիկանությունը հայտնել էր, որ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներով կրակել են Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ցորենի դաշտում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։
Արցախցիների հասցեին ատելության կոչեր հնչեցնելու փաստով կհարուցվի քրեական վարույթ․ փաստաբան
Արցախցիների հասցեին ազգային ատելության կոչեր հասցնելու փաստով ներկայացված հաղորդման հիման վրա դատարանը պարտավորեցրել է նախաձեռնել քրեական վարույթ, հայտնել է փաստաբան...