Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվող ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում հայ ըմբիշները նվաճել են Արծաթե և բրոնզե մեդլաներ, հայտնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան։
Ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Արթուր Բրոյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Յուրիկ Մխիթարյանը բրոնզե մեդալի համար պայքարում 9:0 հաշվով հաղթել է վրացի ըմբիշին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ ըմբիշներ Յուրիկ Մխիթարյանն ու Արթուր Բրոյանը հաղթել են մրցակիցներին և դուրս եկել ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ։
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
Հայաստանի մինչև 18 տարեկանների տղաների հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ալբանիայի Շկոդրա քաղաքում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, հայտնում է Հայաստանի...






































