ԼՂ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԱՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ՊՆ-ն օրվա մեջ երկու անգամ հանդես է եկել ապատեղեկատվությամբ։ Ավելի ուշ ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ այսօր՝ հուլիսի 11-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցի բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև բուժառուների հետվերադարձը դեպի Արցախ։ Ինչպես նաև ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Տեղի և Սև լճի հայկական դիրքերի ուղղությամբ։
«Պետք էր պայքարել մինչև վերջ» և «Դուք նսեմացնում եք հերոսական պայքարը». հակասություն ՀՀ ԱԺ նախագահի և Արցախի նախագահի միջև
Պետք էր մնալ Արցախում և պայքարել մինչև վերջ․ Ալեն Սիմոնյան Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ արցախահայությունը...