Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերը ներկայացրել են նոր «Ֆաթթահ» գերձայնային հրթիռը, որը, ըստ ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադե ոչնչացնել հնարավոր չէ, հայտնում է Տասնիմ գործակալությունը։
Նրա խոսքով՝ այն եզակի հրթիռ է աշխարհում, և այս հրթիռի շնորհանդեսից հետո Իրանը դարձել է նման տեխնոլոգիա ունեցող չորս երկրներից մեկը։
«Այս հրթիռն իր տեխնոլոգիայով չունի հակահրթիռային սարքեր, մինչդեռ հակահրթիռներ նախատեսված են այլ զինատեսակների համար՝ տանկեր, նավեր, ինքնաթիռներ և այլն, իսկ հակահրթիռները նույնիսկ պատրաստված են այլ հրթիռների համար»,- նշել է Հաջիզադեն։
Նա հավելել է, որ այս հրթիռը չի կարող ոչնչացվել ոչ մի հրթիռով՝ տարբեր ուղղություններով և բարձրություններով շարժվելու պատճառով, քանի որ հակահրթիռները շարժվում են որոշակի վեկտորով, որը, բնականաբար, ունի ցածր արագություն։
Իռնա գործակալությունն էլ հայտնում է, որ նոր հրթիռը 1,4 հազար կմ հեռահարությամբ է, ունի առնվազն 13 գերձայնային արագություն զարգացնելու հնարավորություն, ինչպես նաև կկարողանա մանևրներ կատարել ինչպես մթնոլորտի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Գերձայնային հրթիռը ներկայացվել է երեքշաբթի՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ներկայությամբ:
Թուրքիայում ձերբակալվել է նախագահի ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցը
Թուրքիայի ոստիկանությունը հակակոռուպցիոն վարույթի շրջանակներում ձերբակալել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, հայտնում է NTV հեռուստաալիքը։ Ստամբուլի հյուսիսում Սարըեր շրջանում գտնվող...