Իր 4 երեխաների սպանության համար 20 տարի ազատազրկման մեջ գտնվող ավստրալացի կինն արդարացվել է, հայտնում է Reuters-ը։
2003 թվականին դատարանը Ֆոլբիգին մեղավոր է ճանաչել իր 4 երեխաների՝ 19 օրական Քեյլեբի, չորս ամսական Պատրիկի և տասը ամսական Սառայի սպանության մեջ: Նա նաև դատապարտվել է մեկուկես տարեկան Լաուրայի սպանության համար։ Այս ամենի պատճառով Քեթլինին անվանում էին «Ավստրալիայի ամենասարսափելի սերիական մարդասպան»։
Դատախազները պնդում էին, որ Ֆոլբիգը խեղդամահ է արել իր երեխաներին 1989-1999 թվականներին: Միևնույն ժամանակ, չկար որևէ հիմնավոր ապացույց, և մեղադրանքը հիմնված էր անուղղակի ապացույցների վրա՝ օրագրային գրառումներ, որոնցում մայրն իրեն մեղադրում էր իր երեխաների մահվան մեջ։
Դատարանում Ֆոլբիգը միշտ պնդել է իր անմեղությունը։ Նրա խոսքով՝ երեխաները մահացել են բնական մահով։ Աղբյուրը հայտնում է, որ հետագայում կրկնակի հետազոտություն է կատարվել, և իմունոլոգները մահացած երեխաներից երեքի մոտ հայտնաբերել են CALM2-G114R գենետիկ մուտացիա, որը կարող է հանգեցնել սրտի հանկարծակի կանգի։
Ինչ վերաբերում է չորրորդ երեխային, փորձագետները եզրակացրել են, որ նա կարող էր մահանալ նեյրոդեգեներատիվ հիվանդության պատճառով։ Արդյունքում՝ դատարանը Քեթլին Ֆոլբիգին արդարացրել է։
Ադրբեջանն ու Չինաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալին այսօր Պեկինում հանդիպմանը ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին...