Թուրքիայում մայիսի 28-ին, հանրապետության պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, տեղեկացնում է Անադոլուն։
Ընտրատեղամասերում քվեարկությունն ավարտվել է, սկսվել է քվեաթերթիկների հաշվումը։
Ընտրատեղամասերը բացվել էին տեղական ժամանակով 08։00-ին և փակվել 17։00-ին։
Ամբողջ երկրով մեկ տեղադրվել էին ավելի քան 191 հազ․ քվեատուփեր։
Ընտրողների թիվը գերազանվում է 60 մլն-ը։
Հիշեցնենք, որ երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն:
Ընտրության առաջին փուլում, որն անցկացվել է մայիսի 14-ին, Էրդողանը ստացել է ձայների 49,52%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44,88%-ը։
Իրանում դատարանի շենքի վրա հարձակման հետևանքով 9 մարդ է զոհվել
Առնվազն 9 մարդ է սպանվել Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում դատարանի շենքի վրա զինված հարձակման հետևանքով, հայտնում է Reuters-ը:...