Հարավկորեական Asiana Airlines ավիաընկերության ինքնաթիռի դուռը, որում եղել է 194 մարդ, բացվել է վայրէջքից անմիջապես առաջ, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով Դաեգուի օդանավակայանի ղեկավարությանը:
Գործակալությունը հավելում է, որ ոստիկանությունը ձերբակալել է 30-ամյա մի տղամարդու, ով կասկածվում է նրանում, որ փորձել է բռնի ուժով դուռը բացել նախքան ինքնաթիռը վայրէջք կատարելը:
Նշվում է, որ միջադեպի հետեւանքով ինը ուղեւոր դժվարացել է շնչել։ Ըստ աղբյուրների՝ նրանց առողջությանը ոչինչ չէր սպառնում, միայն շնչահեղձություն է զգացել։ Սակայն հետագայում նրանց, այնուամենայնիվ, տեղափոխել են հիվանդանոց։ Օդանավակայանի տնօրինությունը հայտնել է, որ բոլոր 194 ուղևորներից ոչ ոք ինքնաթիռից չի ընկել և չի տուժել։






































