Վրաստանի ազգային ավիափոխադրող «Georgian Airways»-ը արգելել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին նստել իր ինքնաթիռ, հայտնում է TACC-ը՝ հղում անելով «Georgian Airways»-ի հիմնադիր Թամազ Գաիաշվիլիի հայտարարությանը։
«Georgian Airways»-ը թույլ չի տվել իր ինքնաթիռ նստել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել է ընկերությանը բոյկոտելու և ծառայություններից հրաժարվելու մասին:
«Տիկին Սալոմեն բոյկոտ Է հայտարարել ազգային ավիաընկերությանը։ Քանի դեռ նա ներողություն չի խնդրել վրաց ժողովրդից, մենք թույլ չենք տալու իրեն մեր ինքնաթիռ նստել»,-նշել է Գաիաշվիլիին։