Արցախի շրջափակումը ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ քաղաքակիրթ և առաջադեմ աշխարհի խնդիրն է, ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ «Մեկ ամիս շրջափակման մեջ. հումանիտար ճգնաժամ» խորագիրը կրող Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ժամանակ։
Նախարարը հիշեցրել է, որ շարունակվող շրջափակման կապակցությամբ դեկտեմբերին հրավիրվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ։ «Շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ արտահայտել են հասցեական, միանշանակ դիրքորոշում և պահանջել դադարեցնել Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի շրջափակումը»,- ասաց նա։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 20-ին քննարկել էր Լաչինի միջանցքի շրջափակումը։ Հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել էին միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար։