Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրայի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի էլիտար հյուրանոցում միանգամից 17 սենյակ է վարձակալել, հաղորդում է Daily Mail-ը:
Նշվում է, որ պորտուգալացին հյուրանոց է տեղափոխվել ընտանիքի և թիկնապահների հետ։ Այն գումարը, որը Ռոնալդուն վճարում է հյուրանոցում մնալու համար, դեռ հայտնի չէ։
Հյուրանոցի կայքում նշված է, որ հյուրանոցի համարի գինը մեկ գիշերվա համար կազմում է մոտ 3,5 հազար դոլար։
Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է «Ալ Նասրայի» խաղացող, որի հետ պայմանագրով նա տարեկան կստանա 200 միլիոն եվրո: