ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր դուստրը՝ Տիֆանի Թրամփը, ամուսնացել է լիբանանցի միլիարդատեր, 25-ամյա Մայքլ Բուլոսի հետ։ Այս մասին հայտնել է Page Six-ը:
Պարբերականը գրում է, որ նախկին նախագահն ուղեկցել է 29-ամյա դստերը, համբուրել նրա այտը:
Հարսանիքը տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի կալվածքում, որը գտնվում է Պալմ Բիչում: Հարսնացուն կրել է Elie Saab ֆիրմայի զգեստ՝ ասեղնագործված ուլունքներով:
Տոնակատարությանը մասնակցել են Մելանյա Թրամփն ու Իվանկա Թրամփն իրենց ընտանիքների հետ: