Ռուսաստանն ու Իրանը երեքշաբթի երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության համաձայնագիր են կնքել։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է իրանական Shana գործակալությունը։
Պարբերականի տվյալներով՝ փաստաթուղթը ստորագրել են ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսանդր Նովակը և Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում: Պայմանավորվածությունների մանրամասները չեն ներկայացվում։
Բացի այդ, կողմերը վարկային համաձայնագիր են կնքել Իրանի երկաթուղային գծերից մեկի էլեկտրաֆիկացման վերաբերյալ և հուշագիր՝ առողջապահության ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Ավելի վաղ Նովակը հայտարարել էր, որ ՌԴ-ի և Իրանի միջև համագործակցության մասին նոր մեծ միջպետական պայմանագրի նախապատրաստումն հասել է եզրափակիչ փուլ: Նրա խոսքով՝ Մոսկվան և Թեհրանը պայմանավորվել են մոտ ժամանակներս ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման մասին։
Նոյեմբերի 1-ին Գրոզնիում կայացել է ռուս-իրանական առևտրատնտեսական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստը։ Ռուսական կողմը ներկայացնում էր Նովակը, իսկ իրանական կողմը՝ Օուջին։






































