ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ժամանեց Երևան։
«Սա խոսնակ Փելոսիի առաջին այցն է Հայաստան։ Բարի՛ գալուստ, հարգարժա՛ն տ-ն Փելոսի»,-հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Նշենք, որ օրեր առաջ պարզ դարձավ, որ Փելոսին ժամանում է Հայաստան։ Ըստ նրա գրասենյակի հաղորագրության՝ Փելոսին հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդ, հանդես կգա մամուլի ասուլիսով։
Լաչինի միջանցք այլևս գոյություն չունի, «Զանգեզուրի միջանցքը» չպետք է լինի բանակցությունների առարկա․ Օսկանյան
Բոլոր տրամաբանությամբ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» այլևս չպետք է լինի բանակցությունների առարկա, առավել ևս՝ գոյաբանական սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը, գրել է...