Մայրաքաղաքի կենտրոնում դժվարանցանելի է երթևեկությունը. Մաշտոց-Մոսկովյան և Սայաթ-Նովա-Մաշտոց փողոցների հատվածներում լուսացույցները չեն աշխատում, ինչի հետևանքով խաթարվել է մեքենաների շարժը։ Այս մասին հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից Armenia Today-ին հայտնեցին, որ լուսացույցները չեն աշխատում հոսանքազրկման պատճառով։ Էլեկտրաէներգիայի վերականգնման դեպքում լուսացույցի աշխատանքը կկարգավորվի՝ հայտնեցին գերատեսչությունից։
Կառավարությունը թույլատրել է անշարժ գույքի գնումներ կատարել էլեկտրոնային եղանակով
Կառավարությունը հաստատել է նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումները էլեկտրոնային եղանակով...






































