• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
24 Հուլիս 2026 02:34
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ռուսաստանից ռեկորդային ծավալի գումարներ են փոխանցվում Հայաստան. ԶԼՄ

Տնտեսություն,
23 Հուլիս 2022 15:21
ShareShareShare
Ռուսաստանից ռեկորդային ծավալի գումարներ են փոխանցվում Հայաստան. ԶԼՄ
telegram


Hetq.am-ը գրում է.

«Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները ակտիվացել են։ Տնտեսագետները դա պայմանավորում են Հայաստան ժամանած ռուսաստանցիների գործարքներով։ Այդ գումարները լրացուցիչ խթան են տնտեսության համար, սակայն պարզ չէ՝ երկարաժամկե՞տ, թե՞ կարճաժամկետ։ 

2022 թվականի մայիսին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել 412 մլն դոլար։ Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, սա ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի համար։

Առնվազն 2004 թվականից, որից սկսվում է տրանսֆերտների վիճակագրությունը, ոչ մի ամիս այդ ծավալի գումար չի փոխանցվել Հայաստան։

Հատկանշական է, որ մինչև մայիս, ռեկորդային էր ապրիլի ցուցանիշը։

Նախորդ տարվա մայիսի համեմատ տրանսֆերտներն աճել են 2.3 անգամ։ Այս աճը պայմանավորված է Ռուսաստանից կատարվող փոխանցումներով։

Այս տարվա մայիսին միայն Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 266 մլն դոլար, որը 3.7 անգամ գերազանցում է նախորդ տարվա մայիսի ցուցանիշը։

Ինչպես ցույց է տալիս տվյալների վերլուծությունը, տրանսֆերտների կտրուկ աճ է նկատվում մարտից։ 

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին հինգ ամիսներին արտասահմանից Հայաստան տրանսֆերտները կազմել են 1 մլրդ 272 մլն դոլար, որից 679 մլն դոլարը Ռուսաստանից է, 257 մլն դոլարը՝ ԱՄՆ-ից, 336 մլն դոլարը՝  այլ երկրներից։

2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ընդհանուր տրանսֆերտներն աճել են 70%-ով։ Մասնավորապես, Ռուսաստանից ստացվող գումարները աճել են 2.3 անգամ, իսկ ԱՄՆ-ից՝ 21%-ով։

Ռուսաստանից ուղարկվող գումարների ավելացումը մեծապես պայմանավորված է ոչ թե արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների գործոնով, ինչպես սովորաբար լինում է, այլ՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան ժամանած ռուսաստանցիներով։

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նկատում է, որ սեզոնային աշխատողների կողմից Ռուսաստանից հոսող գումարների այսչափ աճի հիմքեր չկան։ Մինչդեռ, ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան եկած ռուսաստանցիների մի մասը իր կապիտալը տեղափոխում է այստեղ։

«Եթե դիտարկում ենք ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում բացված ընկերությունների վիճակագրությունը, տեսնում ենք, որ ռուսաստանցիների գալուց հետո քանակը էապես աճել է։ Նրանց մի մասը փորձում է խուսափել ամերիկյան և եվրոպական պատժամիջոցների ազդեցությունից և այստեղ է տեղափոխում իր կապիտալը»,- նշում է տնտեսագետը։

Բացի բիզնե նպատակներից, ռուսաստանցիները Հայաստանում գումարներ են ծախսում նաև հանգստի, ժամանցի, տան վարձակալության և այլ նպատակներով։ Արդյունքում, այդ գումարները դրական նպաստ են ունենում հատկապես ծառայությունների ոլորտի վրա, անշարժ գույքի և առևտրի։

«Այս տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.2 %-ով աճել է։ Ընդ որում՝ միայն ծառայությունների աճը կազմել է 24.9%: Վստահ կարելի է ասել, որ այս աճի վրա էական ազդեցություն է ունեցել ռուսաստանցիների ներհոսքը»,- նշում է տնտեսագետը։

Տրանսֆերտների աճով ավելանում է դոլարի քանակը Հայաստանում, որն էլ վերջին երեք ամիսներին դոլարի արժեզրկման գլխավոր պատճառներից մեկն է։

Կշարունակվի արդյո՞ք տրանսֆերտների աճը կամ որքան ժամանակ այստեղ կմնան Ռուսաստանից ժամանած քաղաքացիները, կախված կլինի ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքից հարցին Կառլեն Խաչատրյանը պատասխանում է. «Եթե  ավարտվի, այդ դեպքում էական նշանակություն ունի, թե այն ինչ հանգուցալուծում կստանա։ Եթե Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները թուլանան, ապա, ամենայն հավանականությամբ, նրանց մեծ մասը, իր կապիտալով հանդերձ, կվերադառնա իր հայրենիք»։

Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ ֆիզիկական անձանց այս դրամական փոխանցումներն առաջին կիսամյակում արձանագրված բարձր աճից հետո որոշակի կդանդաղեն։

«ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլու անվանական փոխարժեքի կտրուկ արժևորման պարագայում դրամական փոխանցումների դոլարային համարժեքը գնահատվում է նախկին կանխատեսումներից ավելի բարձր մակարդակում: Սրան զուգահեռ, գնահատվում է, որ ԱՄՆ-ից դրամական փոխանցումները, նախկին սպասումներին համահունչ, կդանդաղեն»,- նշված է ԿԲ-ի երկրորդ եռամսյակի գնաճի հաշվետվության մեջ։

Գլխավոր դրամատունը կանխատեսում է, որ ընդհանուր փոխանցումների զուտ ներհոսքը (ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը) 2022 թվականին, 2021 թվականի համեմատ, կնվազի շուրջ 12%-ով։

Դեռևս այս տարվա մարտի սկզբին, երբ Հայաստան ժամանող ռուսաստանցիների թիվը մեծ չէր, Կենտրոնական բանկը կանխատեսում էր, որ այս տարվա ընթացքում տրանսֆերտները կնվազեն շուրջ 20%-ով։

Բացի տրանսֆերտների ներհոսքը, Հայաստանից ևս գումարներ են ուղարկվում արտասահման։ 2022 թվականի հունվար-մայիսին բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները Հայաստանից արտասահման կազմել են մոտ 660 մլն դոլար՝ 41%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակշրջանում։ Մասնավորապես, Ռուսաստան ուղարկվել է 182 մլն դոլար, աճը՝ 19%»։

telegram
Tags: Կառլեն ԽաչատրյանՀայաստանՌուսաստանտրանսֆերտներ

Հարակից հրապարակումներ

ՔԿ-ն կնքել է «Առինջ մոլ»-ի 24 տաղավար. աշխատակիցները բողոքի ակցիայի են դուրս եկել

«Առինջ մոլի» աշխատակիցների ակցիայից հետո ՔԿ-ն հայտնել է կապարակնքումների պատճառը

23 Հուլիս 2026 17:44

Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» 24 տաղավար կապարակնքելու մասին։ Գերատեսչության արձագանքին...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 23-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 23-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

23 Հուլիս 2026 16:00

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 23-ին, կազմել է 365,95 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,94 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

«Բագրատաշեն» և «Ագարակ» անցակետերում կգործի բեռնատարների էլեկտրոնային հերթ

«Բագրատաշեն» և «Ագարակ» անցակետերում կգործի բեռնատարների էլեկտրոնային հերթ

23 Հուլիս 2026 15:33

ՀՀ կառավարությունը հաստատել է «Բագրատաշեն» և «Ագարակ» սահմանային անցակետերով երկրից դուրս եկող բեռնատարների կուտակային կայանատեղիների և էլեկտրոնային հերթի կազմակերպման կարգը։...

«Գեղեցիկ վարդեր» ջերմոցային տնտեսությունը փակման եզրին է․ ԶԼՄ

«Գեղեցիկ վարդեր» ջերմոցային տնտեսությունը փակման եզրին է․ ԶԼՄ

23 Հուլիս 2026 12:10

Շիրակի մարզի Մայիսյան գյուղում գործող «Գեղեցիկ վարդեր» ջերմոցային տնտեսությունը փակման եզրին է հայտնվել դեպի Ռուսաստան արտահանման խոչընդոտների, տեղական թույլ պահանջարկի...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 23-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

23 Հուլիս 2026 08:18

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 23-ին ԱՄՆ դոլարը գնում են 363.05 դրամ միջին գնով, վաճառում՝ 368.17 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

22 Հուլիս 2026 16:00

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 366,89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,21 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Load More
Xosum
  • Լուրեր
Элина Аванесян вышла в 1/8 финала турнира WTA 125 в Мадриде

WTA-250․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ

24 Հուլիս 2026 00:17
Аида Азатян завоевала золотую медаль на молодежном чемпионате мира по стрельбе

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ կրկնակի հաղթող

23 Հուլիս 2026 23:51
Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտ»-ը և «Նոա»-ն ոչ-ոքի են խաղացել, «Փյունիկը» պարտվել է

Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտ»-ը և «Նոա»-ն ոչ-ոքի են խաղացել, «Փյունիկը» պարտվել է

23 Հուլիս 2026 23:22
Բերման է ենթարկվել իշխանական բլոգերի հետ վիճած ձմերուկ վաճառող երիտասարդը

Բերման է ենթարկվել իշխանական բլոգերի հետ վիճած ձմերուկ վաճառող երիտասարդը

23 Հուլիս 2026 22:19
Պետական մարմիններին կթույլատրվի ավիատոմս գնել բաց շուկայից

Կառավարությունը թույլատրել է անշարժ գույքի գնումներ կատարել էլեկտրոնային եղանակով

23 Հուլիս 2026 21:39
Трамп заявил о намерении пересмотреть участие США в НАТО

Թրամփը հայտարարել է, որ մոտ է Իրանին զանգվածային հարված հասցնելուն

23 Հուլիս 2026 20:54
Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետի եղբորը․ ԶԼՄ

23 Հուլիս 2026 20:26
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի ավելի շոգ կլիմայական պայմաններում

2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի ավելի շոգ կլիմայական պայմաններում

23 Հուլիս 2026 19:32
Բագրատ Սրբազանը Փաշինյանի դեմ ներկայացրած հայցի բավարարման ակնկալիք չունի

Բագրատ Սրբազանը Փաշինյանի դեմ ներկայացրած հայցի բավարարման ակնկալիք չունի

23 Հուլիս 2026 18:39
Սարգսյանը հայտարարել է, որ Պրոբացիայի ուղեկցությամբ ԱԺ-ի անդրանիկ նիստին չի մասնակցի

Սարգսյանը հայտարարել է, որ Պրոբացիայի ուղեկցությամբ ԱԺ-ի անդրանիկ նիստին չի մասնակցի

23 Հուլիս 2026 18:36
Аронян выиграл Biel Chess Festival после партий с турком и азербайджанцем

Արոնյանը հաղթել է Biel Chess Festival 2026-ում թուրքի և ադրբեջանցու դեմ խաղերից հետո

23 Հուլիս 2026 18:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենամեծ փաթեթն է ընդունվել վերջին 4 տարվա ընթացքում

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենամեծ փաթեթն է ընդունվել վերջին 4 տարվա ընթացքում

23 Հուլիս 2026 18:15
Британия призвала не ездить в Иран и выезжать в том числе через Армению

Բրիտանացիներին կոչ է արվել հեռանալ Իրանից՝ նաև Հայաստանի տարածքով

23 Հուլիս 2026 18:01
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ

Դատարանը մերժել է Արթուր Սարգսյանի տնային կալանքը վերացնելու միջնորդությունը

23 Հուլիս 2026 17:59
ՔԿ-ն կնքել է «Առինջ մոլ»-ի 24 տաղավար. աշխատակիցները բողոքի ակցիայի են դուրս եկել

«Առինջ մոլի» աշխատակիցների ակցիայից հետո ՔԿ-ն հայտնել է կապարակնքումների պատճառը

23 Հուլիս 2026 17:44
Աբսուրդային է․ Վարդևանյանը՝ Կարապետյանին առաջադրված մեղադրանքի մասին

Աբսուրդային է․ Վարդևանյանը՝ Կարապետյանին առաջադրված մեղադրանքի մասին

23 Հուլիս 2026 16:51
Արագածոտնում 56-ամյա կնոջ սպանության համար ձերբակալել են նրա 2 որդիներին

Արագածոտնում 56-ամյա կնոջ սպանության համար ձերբակալել են նրա 2 որդիներին

23 Հուլիս 2026 16:49
Դատարանը փոխել է Իգոր Սարգսյանի խափանման միջոցը

Դատարանը փոխել է Իգոր Սարգսյանի խափանման միջոցը

23 Հուլիս 2026 16:30
«Չապացույցների» փուլում ենք․ «Սրբազան պայքարի» գործով պաշտպան

«Չապացույցների» փուլում ենք․ «Սրբազան պայքարի» գործով պաշտպան

23 Հուլիս 2026 16:13
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 23-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 23-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

23 Հուլիս 2026 16:00
Փոխադարձ հարվածներ ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ բանակցությունների ֆոնին

ԱՄՆ-ն և Իրանը 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ են հասցնում միմյանց

23 Հուլիս 2026 15:52
«Բագրատաշեն» և «Ագարակ» անցակետերում կգործի բեռնատարների էլեկտրոնային հերթ

«Բագրատաշեն» և «Ագարակ» անցակետերում կգործի բեռնատարների էլեկտրոնային հերթ

23 Հուլիս 2026 15:33
«Շտապօգնություն» ենք կանչել, մարդն արևահարվել է. «Առինջ մոլի» փոխտնօրեն

«Շտապօգնություն» ենք կանչել, մարդն արևահարվել է. «Առինջ մոլի» փոխտնօրեն

23 Հուլիս 2026 15:28
«Սրբազան պայքարի» գործով դատական նիստ (ուղիղ)

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստ (ուղիղ)

23 Հուլիս 2026 15:02
Թուրքական դրոշի ներքո նավարկող նավը Սև ծովում ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման

Թուրքական դրոշի ներքո նավարկող նավը Սև ծովում ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման

23 Հուլիս 2026 14:55
Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են շարունակել ՌԴ-ԱՄՆ քաղաքական շփումները

Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են շարունակել ՌԴ-ԱՄՆ քաղաքական շփումները

23 Հուլիս 2026 14:52
ՔԿ-ն կնքել է «Առինջ մոլ»-ի 24 տաղավար. աշխատակիցները բողոքի ակցիայի են դուրս եկել

ՔԿ-ն կնքել է «Առինջ մոլ»-ի 24 տաղավար. աշխատակիցները բողոքի ակցիայի են դուրս եկել

23 Հուլիս 2026 14:39
Նախագահը նոր դեսպաններ է նշանակել ասիական երկու երկրում և Մոլդովայում

ՀՀ նախագահը բուժզննումից հետո վերադարձել է աշխատանքի

23 Հուլիս 2026 14:34
Омбудсмен Армении призвала пересмотреть запрет на встречи Арегназ Манукян с дочерью

ՄԻՊ-ը կոչ է արել վերանայել Արեգնազ Մանուկյանի՝ դստեր հետ տեսակցությունների արգելքը

23 Հուլիս 2026 14:27
Չի կարելի ամբողջ ժողովրդին անգործության մատնել․ խանութի աշխատող

Չի կարելի ամբողջ ժողովրդին անգործության մատնել․ խանութի աշխատող

23 Հուլիս 2026 13:03
Элина Аванесян вышла в 1/8 финала турнира WTA 125 в Мадриде
Սպորտ

WTA-250․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ

24 Հուլիս 2026 00:17

Աշխարհի 208-րդ ռակետ, Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչ, հայտնել է Сhampionat.com-ը։ Նա...

Read moreDetails
Аида Азатян завоевала золотую медаль на молодежном чемпионате мира по стрельбе
Սպորտ

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ կրկնակի հաղթող

23 Հուլիս 2026 23:51

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում երիտասարդ աղջիկների...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ