Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը Երևանում է։
Ինչպես հայտնել է Կուդրինը իր Telegram-ալիքում, նա Հաշվիչ պալատի գործընկերների հետ Երևան է ժամանել Հայաստանի աուդիտորական պալատում, ինչպես նաև Հայաստանի կառավարության անդամների հետ գործնական հանդիպումների նպատակով:
Կուդրինը նաև նշել է , որ մտադիր է այցելել Դիլիջանի գիտակրթական կլաստեր:



































