ՌԴ-ից կարգելեն մինչև օգոստոսի 31-ը հացահատիկ և շաքար արտահանել ԵԱՏՄ երկրներ, գրում է «Коммерсант»-ը։
Պարբերականի տեղեկատվության համաձայն՝ Մաքսային ենթահանձնաժողովը հավանություն է տվել մինչեւ 2022 թվականի օգոստոսի 31-ը Ռուսաստանից հացահատիկային մշակաբույսերի՝ Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), ինչպես նաև Միության սահմաններից դուրս շաքարի և պանրի արտահանման արգելքի սահմանման որոշմանը:
Այս միջոցը գործելու է ցորենի տարեկանի, գարու և եգիպտացորենի նկատմամբ։ Շաքարի արտահանման արգելքը կգործի երրորդ երկրներ արտահանման նկատմամբ, ԵԱՏՄ մատակարարումները հնարավոր կլինեն գյուղատնտեսության նախարարության կողմից տրվող թույլտվությունների հիման վրա:






































