Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականն ԱՄՆ հարկերի պատճառով կարող է զրկվել 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու համար ստացած մրցանակային գումարի մինչև 30%-ից, հայտնել է Fox News-ը։
Իսպանիայի հավաքականը եզրափակչում՝ լրացուցիչ ժամանակում, 1:0 հաշվով հաղթելով գործող չեմպիոն Արգենտինային՝ երկրորդ անգամ նվաճել էր Մունդիալի գավաթը։ Հանդիպումը կայացել էր Նյու Ջերսիում։
ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ երկրի տարածքում ոչ ռեզիդենտների ստացած եկամուտը հարկվում է 30% ֆեդերալ հարկով, եթե այն նվազեցված չէ լրացուցիչ համաձայնագրով։ ԱՄՆ իշխանություններն Իսպանիայի հավաքականին դիտարկել են ոչ թե որպես մեկ միասնական թիմ, այլ առանձին հարկատուներ։ Այսպիսով՝ վճարումների ընդհանուր գումարը կկազմի մոտ 15 մլն դոլար։
ԱԱ-2026-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմել է ռեկորդային 871 մլն դոլար։
Իսպանիայի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ է դարձել աշխարհի չեմպիոն։ Ավելի վաղ իսպանացիները հաղթել էին ԱԱ-2010-ում՝ եզրափակչում 1:0 հաշվով առավելության հասնելով Նիդերլանդների նկատմամբ։



































