Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ17 տարեկանների հավաքականը ժամանել է Բաքու, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայ մարզիկները մասնակցելու են Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությանը։
Ավելի վաղ ֆեդերացիան հայտնել էր, որ Հայաստանը առաջնությանը կներկայանա հետևյալ կազմերով․
Ազատ ոճ՝ Մուրադ Ղարիբյան (51 կգ), Դավիթ Բալեյան (55 կգ), Գրիշա Գևորգյան (60 կգ), Էրիկ Պապիկյան ( 65 կգ), Վարուժան Ասլանյան (71 կգ)), Վաչե Ասլանյան (80 կգ)։
Հունահռոմեական ոճ՝ Վազգեն Վարդանյան (45 կգ), Արարատ Ավետիսյան (48 կգ), Գևորգ Հարությունյան (51 կգ), Գեղամ Եղիազարյան (55 կգ), Արտուշ Պետրոսյան (60 կգ), Վազգեն Մնացականյան (65 կգ), Ջանես Նազարյան (71 կգ), Վահե Հովեյան (80 կգ), Ալեքսան Շալջյան (92 կգ), Խաչիկ Խաչատրյան (110 կգ)։
Առաջնությունը կկայանա հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։




































